14.04.2018 10:45

«Պարի Սեն Ժերմենը» սկսել է բանակցել Պոգբայի գործակալի հետ

«Պարի Սեն Ժերմենը» սկսել է բանակցել Պոգբայի գործակալի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել Ֆրանսիա, հաղորդում է Paris United-ը։ Ըստ պարբերականի «Պարի Սեն Ժերմենի» ներկայացուցիչները սկսել են բանակցել Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ։

Նախկինում հաղորդել էին, որ անգլիական ակումբը պատրաստ է բաց թողնել ֆրանսիացի կիսապաշտպանին Նեյմարի տրանսֆերի գործարքի շրջանակներում, որը՝ ըստ մամուլի հաղորդագրությունների, որոշել է վերադառնալ «Բարսելոնա»։