14.04.2018 11:21

«Բարսելոնան» 743 միլիոն եվրո է ծախսել և մեկ անգամ է հաղթել է Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» 743 միլիոն եվրո է ծախսել և մեկ անգամ է հաղթել է Չեմպիոնների լիգայում

Վերջին յոթ մրցաշրջանում «Բարսելոնան» մեկ անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում` այդ ընթացքում ծախսելով մոտ 750 միլիոն եվրո: Կատալոնացիներն Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ հերթական տիտղոսը կնվաճեն Իսպանիայի առաջնությունում: Վերջին տասը տարում յոթերորդը: Զարմանալի է, թե ինչպես այսքանից հետո «կապտանռնագույնները» չեն կարողանում բարձր արդյունքների հասնել միջազգային ասպարեզում: Թիմը 2015 թվականին հավասարը չունեցան Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում` եզրափակչում հաղթելով Թուրինի «Յուվենտուսին»: Դրանից առաջ «Բարսելոնան» հաղթել էր 2009 և 2011 թվականներին: «Ուեմբլիում» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ հաղթելուց հետո` յոթ տարի առաջ, «Բարսելոնան» 60 միլիոն եվրո ծախսեց Սեսկ Ֆաբրեգասին ու Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու համար: 2012 թվականի ամռանը թիմին միացան Խորդի Ալբան ու Ալեքս Սոնգը, վերջիններիս տրանսֆերներն ակումբի վրա արժեցան 33 միլիոն եվրո: 2013 թվականին Նեյմարի տրանսֆերի ընդհանուր արժեքը կազմեց մոտ 109 միլիոն եվրո:

Մեկ տարի անց բրազիլացու օրինակին հետևեցին Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Իվան Ռակիտիչն ու Լուիս Սուարեսը: Այպիսով, ակումբը մոտ 165 միլիոն եվրո ծախսեց յոթ ֆուտբոլիստի վրա: Դա տվեց իր արդյունքը և թիմը, Լուիս էնրիկեի գլխավորությամբ, հաղթեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: 2015 թվականին ակումբը չկարողացավ ֆուտբոլիստներ հայտավորել` ՖԻՖԱ-ի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով: Ամեն դեպքում Արդա Թուրանի ու Ալեյշ Վիդալի տրանսֆերների վրա «Բարսելոնան» նույնպես քիչ գումար չծախսեց` 52 միլիոն եվրո: Անցած մրցաշրջանից առաջ «Բարսելոնայի» շարքերը համալրեցին Լուկաս Դինը, Պակո Ալկասերը, Սամուել Ումտիտին և Անդրե Գոմեշը, վերջիններիս վրա ակումբը ծախսեց 122,75 միլիոն եվրո:

2017 թվականի ամռանը «Բարսելոնան» փորձեց Նեյմարին փոխարինող գտնել: Բրազիլացու տրանսֆերը դեպի Փարիզ պարզապես ստիպեց կատալոնացիներին դուրս գալ տրանսֆերային շուկա, որտեղ ծախսեցին մոտ 187  միլիոն եվրո: Նշված թվի մեծ մասը վճարեցին Ուսման Դեմբելեի տրանսֆերը ձեռք բերելու համար:  Ընդհանուր հաշվով «Բարսելոնան» ձեռք է բերել 25 խաղացող` վերջիններիս վրա ծախսելով 743 միլիոն եվրո: Այստեղ նշված չէ Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը, որն արժեցավ 120 միլիոն եվրո և որն իրավունք չուներ «Բարսելոնայի» կազմում մասնակցել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանը, քանի որ արդեն խաղացել էր «Լիվերպուլի» կազմում: