14.04.2018 15:25

«Տոտենհեմ»-«Մանչեսթր Սիթի». խաղից առաջ

«Տոտենհեմ»-«Մանչեսթր Սիթի». խաղից առաջ

Այսօր լոնդոնյան «Տոտենհեմը» ԱՊԼ-ի 34-րդ  տուրի գլխավոր հակամարտության շրջանակում իր սեփական դաշտում կընդունի «Մանչեսթր Սիթի»-ին:  Այս խաղից առաջ «խցաններն» ունեն 67 միավոր և զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը:  Գվարդիոլայի թիմը 84 միավորով առաջին հորիզոնականում է:  

«Տոտենհեմն» արժանապատվորեն հանդես գալով միջազգային արենայում՝ այս պահին հիանալի մարզավիճակում է: Վերջին արտագնա  խաղում 2:1 հաշվով հաղթելով «Սթոք Սիթի»-ին, «խցանները» իրենց անընդմեջ հաղթանակների շարքը հասցրեցին 6-ի:  Մաուրիսիո Պոչետինոյի սաները կարողացել են նաև մի փոքր բարելավել նաև  «Ուեմբլի»-ում անցկացրած հանդիպումների վիճակագրությունը: Մինչև «Յուվենտուսի» հետ անցկացրած խաղը (1:2), թիմը չի պարտվել 15 տնային խաղերում: Նույնիսկ «ծեր սինյորա»-ի հետ հանդիպման ժամանակ թիմը հնարավորություն ուներ իր համար ավելի լավ հաշիվ ակնկալել: «Խցաններն» այս պահին 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթր Յունայթեդ»-ից հետ են մնում  4 միավորով, իսկ 3-րդ տեղում գտնվող «Լիվերպուլ»-ին զիջում են միայն խփած և բաց թողած գնդակների հարաբերությամբ: Սպասվում է, որ  «Տոտենհեմը» խաղադաշտ դուրս կբերի ուժեղագույն մեկնարկային կազմ:

Թիմը պատրաստ է պայքարի, քանի որ անհրաժեշտ է ամրապնդել դիրքերը: Հարի Քեյնն էլ պետք է ռմբարկուների մրցավազքում առաջ անցնի Մուհամեդ Սալահից: Ամեն դեպքում, ԱՊԼ-ի անցած տուրում  Քրիստիան էրիքսենի հաշվի գրանցված գոլը վերագրանցվեց Հարի Քեյնի հաշվին և հիմա վերջինս ընդամենը 4 գնդակով է հետ մնում եգիպտացուց:

«Մանչեսթր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 10 խաղի ընթացքում պարտվել է 5 անգամ: «Քաղաքաբնակները» 2 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթի համար զիջելով «Լիվերպուլին», խաչ քաշեցին իրենց եվրագավաթային հավակնությունների վրա: Մերսիսայդցիների հետ հանդիպումների ընդմիջումներին, Գվարդիոլայի սաները 2:3 հաշվով ցավալի պարտություն կրեցին մանչեսթրյան դերբիում, չնայած որ հաղթանակի դեպքում 6 տուր առաջ կարող էին ապահովել ԱՊԼ-ի հաղթողի տիտղոսը: Վերջին հանդիպումների ընթացքում կրած անհաջողությունները հուշում են, որ Գվարդիոլայի սաները հոգնել են և առավելագույնը վերցնել «Ուեմբլի»-ից ծայրահեղ դժվար կլինի: Ամեն դեպքում, առաջնության 32 տուրից հետո «քաղաքաբնակները» շարունակում են վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Պետք է նշել նաև, որ ապրիլը դեռևս «սև» է Գվարդիոլայի համար: Այդ մասին են վկայում կրած պարտությունները:

Թիմն ունի նաև լուրջ կադրային խնդիրներ. Ֆերնանդինյոն «Մանչեսթր Յունայթեդի» հետ անցկացրած հանդիպման ժամանակ ստացավ մրցաշրջանի ընթացքում իր 10-րդ դեղին քարտը և հիմա ստիպված կլինի բաց թողնել այս հանդիպումը:  Նրան հավանաբար կփոխարինի Իկլայ Գյունդողանը: Ակնհայտ է՝ «Սիթին» ճգնաժամ է ապրում և վերջին թիմը, որին կուզենային հանդիպել այս վիճակում՝  «Տոտենհեմն» է:

Հետաքրքրական փաստեր

  • «Տոտենհեմը» ԱՊԼ-ում «Մանչեսթր Սիթի»-ի հետ անցկացրած 5 հանդիպումներից միայն 1-ում է պարտվել, հաղթել է տնային 2 խաղում:
  • «Տոտենհեմը» ԱՊԼ-ում անցկացրած վերջին 14 հանդիպումներում չի պարտվել: Թիմը կրկնել է Պրեմիեր լիգայի իր ռեկորդը:   
  • «Մանչեսթր Սիթին» կարող է դառնալ 4-րդ թիմը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում արտագնա հանդիպումներում հաղթել է «Չելսի»-ին, «Արսենալ»-ին և «Տոտենհեմ»-ին:
  • ԱՊԼ-ում միայն Ալեն Շիրերին (14), Ուեյն Ռունիին և Ջիմի Ֆլոյդ Հասելբայկին է  (11-ական) հաջողվել «Տոտենհեմ»-ին Սերգիո Ագուերոյից ավելի շատ գոլ խփել (10 գնդակ):