14.04.2018 11:40

«Իմ քայլը» Սերժ Սարգսյանի դեմ. Ցուցարարները շուրջօրյա ակցիա են անում Ֆրանսիայի հրապարակում

«Իմ քայլը» Սերժ Սարգսյանի դեմ. Ցուցարարները շուրջօրյա ակցիա են անում Ֆրանսիայի հրապարակում

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 12-օրա երթը Հայաստանի մարզերում ավարտվեց եւ հասավ Երեւան։

Ազատության հրապարակի բազմամարդ հանրահավաքից հետո ցուցարարները փոխադրվեցին Ֆրանսիայի հրապարակ եւ հայտարարեցին, որ այդուհետ հանրահավաքը շարունակվելու է այդ հրապարակում։

«Իմ քայլը» շարժման կազմակերպիչները բազմաթիվ անակնկալներ են խոստանում ՀՀ իշխանությանը։

Առաջին գիշերը խաղաղ է անցել։

Այսօրվա հանրահավաքը ժամը 14.00-ին է։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքից հետո՝ 14.30-ին, տեղի կունենա ավտոերթ դեպի Ծաղկաձոր, որտեղ հանգրվանել են Հանրապետական կուսակցության խորհրդի անդամները, երբ տեղեկացել են, որ այսօր ցուցարարները մտադիր են շրջափակել այդ կուսակցության կենտրոնական գրասենյակը: