14.04.2018 12:00

ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան գրոհի են անցել Սիրիայում

ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան գրոհի են անցել Սիրիայում

ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը հարվածներ է հասցրել Դամասկոսին և Հոմս գավառին: Սիրիական բանակին հացված կորուստները դեռ չեն հաշվարկվել, բայց ակնհայտ է, որ ռուսաստանյան ՀՕՊ-ի հետ բախում տեղի չի ունեցել:

Շաբաթ գիշերը, Դամասկոսի ժամանակով առավոտյան ժամը 4-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի ռմբակոծության մեկնարկը՝ ի պատասխան Բաշար Ասադի վարչակազմի կողմից Դումա քաղաքի խաղաղ բնակչության դեմ քիմիական ենթադրյալ գրոհի, որի արդյունքում տասնյակ զոհեր եղան:

«2013 թ. նախագահ Պուտինն աշխարհին խոստացավ, թե իրենք երաշխավորում են, որ լուրջ քիմիական զենքերը կոչնչացվեն: Ասադի վերջին գրոհները և այսօրվա պատասխանը Ռուսաստանի այդ խոստման ձախողման ուղղակի արդյունքն են»,- ասել է Թրամփը:

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հիմնական թիրախներից է դարձել Դամասկոսում գիտահետազոտական կենտրոնը, որը, ենթադրաբար, կապ ունի քիմիական զենքի արտադրության հետ: Գրոհի են ենթարկվել Հոմսում քիմիական զենքի երկու պահեստներ:

 ԶԼՄ-ների տվյալներով՝ կրակի տակ են հայտնվել նաև Սիրիայի հանրապետական գվարդիայի շտաբը, Մեզզայի օդանավակայանը Դամասկոսում և Ադ-Դումեյր օդանավակայանը Արևելյան Գուտայում:

Փոխանցում է BBC-ն: