14.04.2018 12:54

Վախճանվել է ռեժիսոր Միլոշ Ֆորմանը

Վախճանվել է ռեժիսոր Միլոշ Ֆորմանը

Ռեժիսոր Միլոշ Ֆորմանը վախճանվել է 86 տարեկան հասակում, տեղեկացրել է Holliwood Reporter-ը՝ հղում անելով չեխական ԶԼՄ-ներին:

Ֆորմանի  ամենահայտնի աշխատանքներից են՝ «Թռիչք կկվի բնի վրայով», «Ամադեուս», «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» և այլն:

Միլոշ Ֆորմանը երկու անգամ արժանացել է «Օսկարի»: