15.04.2018 09:01

Հայտնի են PFA-ի վարկածով ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Հայտնի են PFA-ի վարկածով ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) հրապարակել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները: 

Այդ ցանկում են հայտնվել Դավիդ դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Լերոյ Սանեն, Դավիդ Սիլվան, Կևին դե Բրյույնեն (բոլորը «Մանչեսթեր Սիթի») ու Հարի Քեյնը («Տոտենհեմ»): 

Նախորդ տարի այդ մրցանակին արժանացել էր «Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն: