15.04.2018 09:30

Դե Լաուրենտիս. Կոլինան նախորդ տարիներին ևս իտալական թիմերին դուրս էր թողնում

Դե Լաուրենտիս. Կոլինան նախորդ տարիներին ևս իտալական թիմերին դուրս էր թողնում

«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը համաձայն է «Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անյելիի քննադատության հետ՝ ուղղված ՈւԵՖԱ-ի մրցավարական կորպուսի տնօրեն Պյերլուիջի Կոլինային: 

«Ես աջակցում եմ տեսակրկնությունների համակարգը և չեմ հասկանում, թե այն ինչու չի կիրառվում եվրագավաթներում: 

Համաձայն եմ Կոլինայի մասին Անյելիի խոսքերի հետ: Ես ազատ մարդ եմ և սիրում եմ բաց խոսել: 

Կոլինան վնասել է ակումբներին նաև նախորդ տարիներին՝ մեզ դուրս թողնելով եվրագավաթներից», - Դե Լաուրենտիսի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: