15.04.2018 10:00

Ֆուտբոլիստ Աբրեուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ֆուտբոլիստ Աբրեուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

41-ամյա ուրուգվայցին պաշտոնապես բացառիկ ձեռքբերում ունի։ Հիմա նա համաշխարհային ռեկորդակիր է պրոֆեսիոնալ թիմերի քանակով, որոնցում հանդես է եկել։ Դեկտեմբերին Աբրեուն տեղափոխվեց չիլիական «Աուդակս Իտալյանո» ակումբ, որը 26-րդն էր նրա կարիերայում։
-Անկեղծ ասած՝ երբեք չեմ փորձել հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, բայց նրանց տված հավաստագիրն ինձ երջանկացրեց։
Իր բացառիկ կարիերայի ընթացքում Աբրեուն հանդես է եկել «Դեֆենսորում», «Սան Լորենցոյում», «Դեպորտիվո Լա Կորունյայում», «Գրեմիոյում», «Էստուդիանտեսում», «Նասիոնալում», «Կրուս Ասուլում», «Ամերիկայում», «Դարոդոս դե Սինալոայում», «Մոնտերեյում», «Սան Լուիսում», «Տիգրեսում», «Ռիվեր Պլեյտում», «Բեյտարում», «Ռեալ Սոսյեդադում», «Արիսում», «Բոտաֆոգոյում», «Ֆիգեյրենսեում», «Ռոսարիո Սենտրալում», «Աուկասում», «Սոլ դե Ամերիկայում», «Սանտա Տեկլայում», «Բանգուում», «Սենտրալ Էսպանյոլում», «Պուերտո Մոնտում» և «Աուդակս Իտալյանոյում»։