15.04.2018 10:30

Ալլեգրի. «20 տարի շարունակ Բուֆոնը օրինակ է եղել, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը»

Ալլեգրի. «20 տարի շարունակ Բուֆոնը օրինակ է եղել, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին, որը հեռացվել էր խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչում, «Ռեալի» դեմ պատասխան խաղի ժամանակ (3-1):

«Միշտ հեշտ է կողքից դատելը: Ինչ վերաբերվում է Բուֆոնին, Ջիջին 20 տարի է ինչ օրինակ է եղել, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը խաղադաշտում:

Մենք չենք ասում՝ եթե 11-մետրանոց հարվածը չնշանակվեր, կանցնեինք հաջորդ փուլ: Պարզապես մենք հնարավորություն կստանայինք պայքարելու ավելացված ժամանակում, բայց մրցավարն այլ որոշում կայացրեց:

Բայց այն, որ Ջիջին հեռացվեց խաղադաշտից, չունենալով հնարավորություն փրկելու «Յուվեին» Ռոնալդուի հարվածից, բացատրում է նրա զայրույթը»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: