15.04.2018 10:45

«Բարսելոնայի» պաշտպանը բանակցում է «Ռեալի» հետ

«Բարսելոնայի» պաշտպանը բանակցում է «Ռեալի» հետ

Skysports-ի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: Մադրիդյան ակումբը մեծապես հետաքրքրված է 24-ամյա ֆրանսիացու ծառայություններով: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ումտիտիի տրանսֆերը ցանկանում է գնել նաև ՄՅՈՒ-ն, սակայն հիմա պայքարին միացել է նաև «արքայական ակումբը:

Ներկայումս ֆուտբոլիստը աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է: Ինքը՝ Ումտիտին, արդեն բազմիցս նշել է, որ ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում: