15.04.2018 10:16

Մարադոնա. Ռեալ-Յուվենտուս խաղում 11-մետրանոց չկար, բայց ես կանեի այնպես, ինչպես Վասկեսը

Մարադոնա. Ռեալ-Յուվենտուս խաղում 11-մետրանոց չկար, բայց ես կանեի այնպես, ինչպես Վասկեսը

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան խաղում նշանակված 11-մետրանոցի դրվագը:

Հիշեցնենք` խաղավարտին գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը 11-մետրանոց է նշանակել այն բանից հետո, երբ մադրիդցիների կիսապաշտպան Լուկաս Վասկեսն ընկել է թուրինցիների տուգանային հրապարակում.

«Այդ դրվագում 11-մետրանոց չկար:

Ռոնալդուն փոխանցում կատարեց Վասկեսին, և վերջինս ստիպված էր իրեն գցել գնդակի վրա, քանի որ կողքին Բուֆոնն էր, իսկ ետևից ճնշում էր Բենատիան:

Ես ևս Վասկեսի պես կվարվեի. կօգտվեի ունեցած հնարավորությունից և կնետվեի առաջ»,- Մարադոնայի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը: