15.04.2018 11:19

Reuters. Օլիմպիական խաղերում Հայաստանն ընդամենը 2 մասնակից կունենա

Reuters.  Օլիմպիական խաղերում Հայաստանն ընդամենը 2 մասնակից կունենա

«Reuters»-ի տեղեկության համաձայն՝ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում Հայաստանը 2 մարզիկ ներկայացնելու իրավունք կունենա:

Ըստ լրատվամիջոցի՝ պատճառը 2008-ից 2020 թվականների ընթացքում երկրի 20 և ավելի մարզիկների մոտ դոպինգ-թեստերի դրական արդյունքն է. այդ դեպքում տվյալ երկիրը 2 մարզիկի մասնակցության թույլտվություն կունենա:

2 մասնակցով ներկայանալու մասին Հայաստանից բացի նշվում են նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ադրբեջանը:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է ՄՕԿ-ի կողմից: