15.04.2018 11:36

Վարդան Մինասյանը՝ Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին

Վարդան Մինասյանը՝ Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի բացառել, որ շվեդական «Յուրգորդեն» տեղափոխված հարձակվող Յուրա Մովսիսյանը կհրավիրվի հավաքական: Այդ մասին նա ասել Rէվոլյուցիա հաղորդման նկարահանման ժամանակ:

«Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Հավատացեք՝ հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան հայրենասիրությունն է, դու ինչ-որ պայմանագրով չես աշխատում:

Ուրախալի է, որ Յուրա Մովսիսյանը եկել է Շվեդիա,  մենք  հետեւելու ենք նրան: Եթե ցույց տվեց նույն որակները, որ մենք գիտենք՝ ինքը ինչի է ընդունակ, ապա հրավիրվելու է հավաքական:

Ռոբերտ Արզումանյանը 2 տարի է ֆուտբոլ չի խաղում»,- ասել է մարզիչը: