14.04.2018 20:23

«Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

«Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Լա Լիգայի 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում հյուրընկալեց «Վալենսիա»-ին և հաղթանակ տարավ:

Գրանցվեց 2:1 հաշիվը: Գոլով աչքի ընկան Լուիս Սուարեսն ու Սամուել Ումտիտին, իսկ հյուրերի կազմում միակ գնդակը 11-մետրանոցից խփեց Դանի Պարեխոն:

Այս հաղթանակից հետո Վալվերդեի թիմը վաստակեց 82 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Չղջիկներ»-ն, իրենց հերթին, 65 միավորով երրորդն են:

Հիշեցնենք, որ սա «կապտանռնագույններ»-ի առաջին հանդիպումն էր «Ռոմա»-ին պարտվելուց և Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից դուրս մնալուց հետո:

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 2:1
1:0՝ Սուարես (15'), 2:0` Ումտիտի (51'), 2:1` Պարեխո (86', 11-մ.)