15.04.2018 08:40

ԱՊԼ. «Մանչեսթր Սիթին» արտագնա հաղթանակ տոնեց (տեսանյութ)

ԱՊԼ. «Մանչեսթր Սիթին» արտագնա հաղթանակ տոնեց (տեսանյութ)

ԱՊԼ-ի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջատար «Ման. Սիթի»-ն հյուրընկալվեց Լոնդոնի «Տոտենհեմ»-ին և վստահ հաղթանակ տարավ:

Գրանցվեց 3:1 հաշիվը: «Քաղաքաբնակներ»-ի կազմում գոլ խփեցին Գաբրիել Ժեզուսը, Իլկայ Գյունդողանն ու Ռահիմ Ստերլինգը, իսկ «խթաններ»-ի միակ գնդակը հեղինակեց Քրիստիան Էրիկսենը:

Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի թիմը վաստակեց 87 միավոր և շատ մոտ է չեմպիոնական տիտղոսին: Եթե հանկարծ «Ման. Յունայթեդ»-ը վաղը պարտվի «Վեսթ Բրոմվիչ»-ին, ապա «Սիթի»-ն ժամանակից շուտ չեմպիոն կդառնա:

Ինչ վերաբերում է «Տոտենհեմ»-ին, ապա Պոչետինոյի թիմը 67 միավորով եզրափակում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը:

«Տոտենհեմ» - «Ման. Սիթի»՝ 1:3
0:1՝ Ժեզուս (22'), 0:2` Գյունդողան (25', 11-մ.), 1:2՝ Էրիկսեն (42'), 1:3` Ստերլինգ (72')