16.04.2018 09:00

Յուրա Մովսիսյանն իր նորամուտի խաղում կարմիր քարտ Է ստացել

Յուրա Մովսիսյանն իր նորամուտի խաղում կարմիր քարտ Է ստացել

Շվեդիայի առաջնության 3-րդ տուրում՝ ԱԻԿ-ը սեփական հարկի ներքո 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Յուրգորդեն»-ի դարպասը:

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը 76-րդ րոպեին հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ, սակայն խաղավերջում հայազգի ֆուտբոլիստը կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց:

Հարկ է նշել, որ շվեդական ակումբի կազմը համալրելուց հետո Մովսիսյանն առաջին անգամ էր խաղադաշտ դուրս եկել: