16.04.2018 09:15

Express. «Չելսի»-ում Անտոնիո Կոնտեին փոխարինելու 4 գլխավոր թեկնածուները

Express. «Չելսի»-ում Անտոնիո Կոնտեին փոխարինելու 4 գլխավոր թեկնածուները

Վերջերս հայտնի դարձավ, որ շոտլանդական «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսի»-ն:

Express-ը գրում է, որ Ռոջերսից բացի «ազնվականներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է ևս 3 մասնագետ՝ Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենթուս»), Լուիս Էնրիկեն և Մաուրիցիո Սարին («Նապոլի»):

Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն, մեծ հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից: