16.04.2018 09:30

Հայտնի է ԱՊԼ-ի՝ հաջորդ մրցաշրջանի առաջին նորեկը

Հայտնի է ԱՊԼ-ի՝ հաջորդ մրցաշրջանի առաջին նորեկը

Չեմպիոնշիփի 43-րդ տուրի շրջանակում առաջատար «Վուլվերհեմփթոն»-ը 2:0 հաշվով առավելության հասավ «Բիրմինգեմ»-ի նկատմամբ:

Այդ հաղթանակից հետո թիմը վաստակեց 95 միավոր և առաջնության ավարտից 3 տուր առաջ անհասանելի դարձավ հետապնդողների նկատմամբ, ինչը նշանակում է, որ «Վուլվերհեմփթոն»-ը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Անգլիայի Պրեմիեր Լիգայում:

«Ասթոն Վիլա»-ն, «Ֆուլհեմ»-ն ու «Քարդիֆ Սիթի»-ն պայքարում են մյուս 2 ուղեգրի համար: