16.04.2018 09:45

«Ռոմա»-ն շնորհավորել է «Բարսելոնա»-ին

«Ռոմա»-ն շնորհավորել է «Բարսելոնա»-ին

«Ռոմա»-ն շնորհավորել է «Բարսելոնա»-ին Իսպանիայի առաջնությունում ռեկորդ գրանցելու կապակցությամբ: «Կապտանռնագույններ»-ը Լա Լիգայի վերջին 39 խաղում չեն պարտվել, ինչը պատմական նվաճում է:

«Հրաշալի թիմի անհավանական նվաճումը: Շնորհավորում ենք նոր ռեկորդի կապակցությամբ»,- գրված է «Ռոմա»-ի թվիթերյան միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ռոմա»-ն Չեմպիոնների Լիգայում անհավանական քամբեք կատարեց: «Գայլեր»-ը «Կամպ Նոու» մարզադաշտում 1:4 հաշվով զիջել էին «Բարսելոնա»-ին, բայց պատասխան խաղում 3:0 հաշվով հաղթեցին և դուրս եկան կիսաեզրափակիչ: