16.04.2018 10:00

Վենտուրա․ «Հենց հնարավորություն ունենամ, ճշմարտությունը կասեմ»

Վենտուրա․ «Հենց հնարավորություն ունենամ, ճշմարտությունը կասեմ»

«Եթե հետ վերադառնայի, Ինսինյեին դաշտ դուրս կբերեի՞ Շվեդիայի դեմ խաղում։ Չեմ համբերում, թե երբ եմ կարողանալու խոսել․ հենց կարողանամ, կասեմ ողջ ճշմարտությունը: Անկասկած, մեծ պատասխանատվություն կա, բայց բաներ կան, որոնք հայտնի չեն։ Հիմա չեմ կարող, բայց հենց հնարավորություն ունենամ, կպատասխանեմ այս հարցին։ Հիմա միայն ցանկանում եմ վերադառնալ և աշխատել դաշտում այդ սարսափելի փորձից հետո»,-խոստանում է Իտալիայի նախկին մարզիչ Ջան Պիերո Վենտուրան՝ խոսելով Իտալիայի պարտության մասին Աշխարհի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆֆի մասին։ ։

Իտալական թիմերը Չեմպիոնների լիգայում։ Առայժմ Վենտուրան բավարարվում է հանդիսատեսի դերով՝ Չեմպիոնների լիգայից մինչև սկուդետտոյի համար պայքարում։ ««Ռոման» սխրանք գործեց, որին քչերն էին սպասում, միգուցե միայն դի Ֆրանչեսկոն և նրա ֆուտբոլիստներն էին հավատում և արժանացան դրան դաշտում,- ասում է նա։- Հիմա պիտի աշխատեն դուրս գալ եզրափակիչ, պարտավոր են անել դա։ Ինչ վերաբերում է «Յուվեի» դուրս մնալուն, դա չի փոխում այն փաստը, որ թիմն արտակարգ հանդիպում անցկացրեց, իսկ այն, ինչ տեղի ունեցավ դաշտում, ֆուտբոլի մի մասն է, ափսոս է, լավ կլիներ, եթե «Յուվենտուսը» հնարավորություն ունենար լրացուցիչ ժամանակում խաղալ։ Մինչև 11-մետրանոցը ոչ մի սխալ չէր գործել»։

«Նապոլիի» դիտարժան խաղը։ Այնուհետև Վենտուրան խոսում է Ա սերիայի և սպասվող պայքարի մասին։ «Այս վիքենդը պատասխաններ կտա,- համոզված է նա։- Մի կողմից «Նապոլին» է, որը միգուցե առաջնության ամենածանր մասն է անցկացնում, մյուս կողմից «Յուվեն» է, որը հոգեբանական հարված է ստացել։ Ինչ վերաբերում է Ինսինյեի դերին, ապա «Նապոլիի» խաղը ծնվում է ողջ թիմից, դրա կազմակերպվածությունից, դաշտում իրենց դրսևորելու ձևից, ֆուտբոլը մեկնաբանելու ձևից։ Ես երջանիկ եմ «Նապոլիի» և Նեապոլի համար, երբ մեկնարկեցինք C սերիայում, անհավատալի էր, որ այսպիսի բան կլիներ։ Ակումբի աճը երկրաչափական պրոգրեսիայով է ընթանում, ամեն տարի առաջ են գնում»։ Սարրիի դիտարժան խաղի և Ալեգրիի պրագմատիզմի մասին Վենտուրան ասում է․ «Իտալիայում արդյունքն ամեն ինչ է, բայց Սակկիի թիմը և՛ գեղեցիկ էր խաղում, և՛ հաղթում էր։ Սարրիին միայն վերջնական հաղթանակն է պակասում, բայց նրա ֆուտբոլը դիտելը հաճույք է ֆուտբոլի սիրահարների համար։ Մյուս կողմից «Յուվեի» պես ակումբ կա, որի ԴՆԹ-ում հաղթանակն է, ամեն անգամ պատրաստ է, այլապես վեց անգամ անընդմեջ սկուդետտոն չէր նվաճի»։