16.04.2018 10:15

«Արսենալի» նոր հակառեկորդը

«Արսենալի» նոր հակառեկորդը

ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով զիջել է «Նյուքասլին»: 

Այս տարի Արսեն Վենգերի թիմը պարտվել է ԱՊԼ-ի բոլոր 5 արտագնա խաղերում.
«Բորնմուտին» (1-2), «Սուոնսիին» (1-3), «Տոտենհեմին»(0-1), «Բրայթոնին» (1-2) և այսօր էլ «Նյուքասլին» (1-2): 

«Արսենալը» ԱՊԼ-ում 5 խաղ անընդմեջ արտագնա խաղերում պարտվել էր 1984 թվականին:

Բացի դրանից, «Արսենալը» միակ թիմն է թոփ-4 անգլիական դիվիզիոններից, որը արտագնա խաղերում 2018 թվականին ոչ մի միավոր չի վաստակել: