16.04.2018 10:33

Ինյեստա. «Երկրպագուների աջակցությունը չի փոխի իմ որոշումը»

Ինյեստա. «Երկրպագուների աջակցությունը չի փոխի իմ որոշումը»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան «Բարսելոնա»-«Վալենսիա» հանդիպումից հետո հայտարարել է, որ արդեն կայացրել է ապագայի վերաբերյալ իր որոշումը։

«Ես արդեն որոշել եմ՝ ինչով պետք է զբաղվեմ։ Շուտով կտեղեկացնեմ նաև թիմին և ֆուտբոլասերներին։

Ես յուրահատուկ կապ եմ զգում երկրպագուների հետ։ Ես անչափ շնորհակալ եմ նրանց, ովքեր արդեն 20 տարի է իմ կողքին են՝ հաղթանակների և պարտությունների ժամանակ։

Լա Լիգան ինձ համար մեծ նշանակություն ունի. անհաջողություններին ցավով ենք վերաբերում, իսկ հաղթանակները վայելում ենք։ Մենք պետք է ընտրենք երկու ճանապարհներից մեկը. լաց լինենք կամ առաջ շարժվենք»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է Marca-ն։