15.04.2018 22:00

ԱՊԼ. «Ման. Յունայթեդ»-ի պարտության շնորհիվ «Ման. Սիթի»-ն ժամկետից շուտ դարձավ Անգլիայի չեմպիոն (տեսանյութ)

ԱՊԼ. «Ման. Յունայթեդ»-ի պարտության շնորհիվ «Ման. Սիթի»-ն ժամկետից շուտ դարձավ Անգլիայի չեմպիոն (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Բրոմվիչին»:

Մրցաշարային աղյուսակը եզրափակող թիմը մինչև վերջ կռիվ տվեց «կարմիր սատանաների» հետ ու հասավ ցանկալի արդյունքի: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով` միակ գնդակը խփելով 73-րդ րոպեին: Խաղի միակ գոլը 73-րդ րոպեին խփել է «Վեսթ Բրոմվիչ»-ի հարձակվող Ջայ Ռոդրիգեսը:

Այս պարտությունից հետո «կարմիր սատանաներ»-ն առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին զիջում են 16 միավորով, ինչը նշանակում է, որ Ժոզե Մոուրինյոյի թիմն այլևս տեսականորեն շանսեր չունի «քաղաքայիններ»-ին հասնելու համար և վերջիններս ժամկետից շուտ հռչակվում են Անգլիայի չեմպիոն:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Բրոմվիչ»՝ 0:1