16.04.2018 20:31

Արտակարգ պատահարի հետևանքով զինվոր է մահացել

Արտակարգ պատահարի հետևանքով զինվոր է մահացել

Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: