17.04.2018 11:24

Նոր հարվածներ Սիրիային

Նոր հարվածներ Սիրիային

Երեքշաբթի գիշերը Սիրիայի ՌՕՈւ օբյեկտները հարձակման են ենթարկվել օդից:

Մասնավորապես՝ հարված է հասցվել Շայրաթ ավիաբազային: Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ թիրախ կարող են դարձած լինել նաև շիական «Հեզբոլլահի» ստորաբաժանումները, որոնք այդ շրջանում են գտնվում:

Հրթիռակոծվել է նաև Դամասկոսից հյուսիս գտնվող Դումեյր օդանավակայանը: Տեղեկություններ կան, որ ՀՕՊ համակարգերը կարողացել են ետ մղել այդ գրոհը:

Լրատվամիջոցները նաև պնդում են, որ Իսրայելն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունն այդ շրջանում:

Փոխանցում է euronews-ը: