18.04.2018 13:00

Ադրբեջանցի երեք կանայք Իրաքում դատապարտվել են մահապատժի

Ադրբեջանցի երեք կանայք Իրաքում դատապարտվել են մահապատժի

Իրաքի դատարանը ցմահ ազատազրկման կամ մահապատժի է դատապարտել արտասահմանցի յոթ կանանց՝ ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման գործունեությանը մասնակցելու համար:

Ինչպես BBC-ին պատմել է Չեչնիայի ղեկավարին կից մարդու իրավունքների խորհրդի նախագահ Խեդա Սարատովան, ցմահ ազատազրկման են դատապարտվել Դաղստանի երկու քաղաքացուհիներ՝ ծնված 1997թ. և 1992 թ.: Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և սահմանն անօրինական հատելու հոդվածներով: Երկուսն էլ մանկահասակ երեխաներ ունեն, և այժմ պետք է արագ որոշվի այդ երեխաներին հայրենիք վերադարձնելու հարցը, ասել է Սարատովան:

РИА Новости-ն, հղում անելով իրանական հեռուստատեսությանը, նշել է, որ բացի ռուսաստանցիներից՝ ցմահ ազատազրկման է դատապարտվել նաև Ֆրանսիայի մի քաղաքացուհի: Եվս չորս կանայք, երեքը՝ Ադրբեջանից, և մեկը՝ Ղրղզստանից, դատապարտվել են մահապատժի:

Փոխանցում է BBC-ն: