18.04.2018 13:38

Բրիտանիայի իշխանություններ. Թույնը Սոլսբերի է բերվել հեղուկ վիճակում

Բրիտանիայի իշխանություններ. Թույնը Սոլսբերի է բերվել հեղուկ վիճակում

Թունավոր նյութը, որն օգտագործվել է ռուսաստանյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու համար, Սոլսբերի է բերվել հեղուկ վիճակում, հաղորդել է Բրիտանիայի շրջակա միջավայրի, սննդամթերքի և գյուղատնտեսության վարչությունը (Defra):

Գերատեսչության տվյալներով՝ թունավորման համար օգտագործվել է «Նովիչոկ» թունավոր նյութի շատ փոքր չափաբաժին: Defra-ի մասնագետները նաև հաղորդել են, որ շուտով Սոլսբերիում յոթ տարբեր տեղերում  կանցկացվեն մաքրման աշխատանքներ՝ հատուկ միջոցների օգնությամբ: Այդ վայրերի թվում են՝ շտապ օգնության կենտրոնները, Սկրիպալի տունը, կենտրոնում մի քանի կառույցներ, այդ թվում՝ Zizzi ռեստորանը և The Mill փաբը, որտեղ Սկրիպալն ու իր աղջիկն անցկացրել են այդ օրը՝ գիտակցությունը կորցնելուց առաջ:

Սպասվում է, որ վարակազերծման աշխատանքներն ամբողջությամբ կարող են տևել մի քանի ամիս, դրան կմասնակցի առնվազն 200 զինծառայող, իսկ աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է մի քանի միլիոն ֆունտ:

Փորձագետները նշում են, որ նյարդակաթվածահարող նյութերը ժամանակի ընթացքում չեն ցնդում և չեն ոչնչանում, դրա համար էլ այդ աշխատանքներն անհարժեշտ են:

Փոխանցում է  BBC-ն: