18.04.2018 14:08

Կուբա՝ նոր դարաշրջան առանց Կաստրոյի

Կուբա՝ նոր դարաշրջան առանց Կաստրոյի

Կուբայի խորհրդարանի նոր գումարման նստաշրջանում, որ մեկնարկում է ապրիլի 18-ին Հավանայում, Ռաուլ Կաստրոն, ինչպես ենթադրվում է, կլքի Պետխորհրդի նախագահի պաշտոնը:

Կաստրոյի ամենահավանական ժառանգորդն է համարվում նրա տեղակալ Միգել Դիաս-Կանելյան, որը ծնվել է 1960 թ.: Այսինքն՝ Կուբայի նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ պետության ղեկին կարող է հայտնվել մի մարդ, ով ծնվել է 1959 թ. հեղափոխությունից հետո:

«Կուբացիներն իրենց նոր առաջնորդի՝ ապագա նախագահի անվանն սպասում են զուսպ լավատեսությամբ: Նրանք ընդգծում են, որ երկար տասնամյակների ընթացքում առաջին անգամ երկիրը կղեկավարի մի մարդ, որն այլ ազգանուն ունի՝ ո՛չ Կաստրո»,- նշել է euronews-ի լրագրողը: