19.04.2018 09:00

Լա Լիգայի նախագահ. ՊՍԺ-ին պետք է զրկեն Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից

Լա Լիգայի նախագահ. ՊՍԺ-ին պետք է զրկեն Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կոչ է անում ՊՍԺ-ին զրկել Չեմպիոնների Լիգային մասնակցելուց:

«ՊՍԺ-ին պետք է հեռացնեն Չեմպիոնների Լիգայից: Ինձ դուր չի գալիս, թե ինչպես են ստուգում նրանց ֆինանսական գործունեությունը: Նրանք չափից շատ հովանավորչական պայմանագրեր ունեն, ինչն օրինական չէ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում ActuFoot-ը: