19.04.2018 09:15

El Chiringuito. Ռոնալդուն մոտ է «Ռեալ»-ից հեռանալուն

El Chiringuito. Ռոնալդուն մոտ է «Ռեալ»-ից հեռանալուն

Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է ակումբից հեռանալուն: Այս մասին հայտնում է Le10Sport-ը՝ հղում անելով El Chiringuito-ին:

Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա ռմբարկուն հիասթափված է «սերուցքայիններ»-ի ղեկավարության քայլերից, ովքեր չնայած տված խոստմանը, չեն պատրաստվում ֆինանսապես ավելի լավ պայմաններով նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին:

Բացի այդ, պորտուգալացին դեռ չի ներել իր ակումբին այն բանի համար, որ վերջինս բավարար չափով չի աջակցել իրեն հարկային մարմինների հետ ունեցած խնդիրներ հարցով: