19.04.2018 10:15

Մխիթարյանն ու Մարսիալը կրկին կարող են դառնալ թիմակիցներ

Մխիթարյանն ու Մարսիալը կրկին կարող են դառնալ թիմակիցներ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Անտոնի Մարսիալը գալիք ամռանը հավանաբար կլքի մանկունյացիներին: Այս մասին հաղորդում է Le 10 Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ն ու «Յուվենթուս»-ը, սակայն խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար ավելի մեծ շանսեր ունի անգլիական գրանդը:

Հարկ է նշել, որ «կարմիր սատանաներ»-ը երիտասարդ խաղացողի տրանսֆերային իրավունքների դիմաց պահանաջում են 50 մլն եվրո: