19.04.2018 12:42

«Շատ պետական գործ». Բելառուսը խստացնում է համացանցի վերահսկողությունը

«Շատ պետական գործ». Բելառուսը խստացնում է համացանցի վերահսկողությունը

Բելառուսում քննարկում են ԶԼՄ-ների մասին օրենքի նոր լրացումները, որոնց նպատակը, ինչպես ասել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «մարդկանց ապակառուցողական տեղեկատվությունից պաշտպանելն» է: «ԶԼՄ-ն սրբություն է: Եվ եթե պետությունը կարող է իր ձեռքում պահել այդ ԶԼՄ-ները՝ ֆինանսավորելով, աջակցելով և այլն, հատկապես՝ էլեկտրոնային մամուլը, ապա պետությունը պետք է դա անի: Դա շատ պետական գործ է»,- ասել է Լուկաշենկոն:

Ինտերնետ-կայքերին առաջարկվում է ինքնակամ գրանցվել որպես ԶԼՄ: Այսուհետև «ցանցային պարբերականը» պետք է պարտադիր դառնա իրավաբանական անձ՝ ոչ բնակելի շինությունում իրավաբանական հասցեով  և խմբագրով, որն ունի բելառուսական անձնագիր և ԶԼՄ-ներում ղեկավար պաշտոններում առնվազն հինգ տարվա ստաժ: Առայժմ կարող են չգրանցվել, սակայն այդ դեպքում ինտերնետ-կայքերի ղեկավարները և աշխատակիցները չեն ճանաչվում լրագրողներ, իրավունք չունեն ստանալ և պաշտպանել տեղեկատվության աղբյուրը, իսկ զանգվածային ակցիաներում հավասարվում են ցուցարաների հետ:

Համացանցի նկատմամբ վերահսկողության խստացումը վկայում է իշխանության համար քաղաքական և տնտեսական փորձությունների մոտեցման մասին, կարծում են վերլուծաբանները Մինսկում:

Խորհրդարան հասած լրացումների թե կողմնակիցները և թե հակառակորդները համակարծիք են մի հարցում՝ որոշումն արդեն իսկ ընդունված է:

Փոխանցում է BBC-ն: