19.04.2018 12:51

ՄԻՊ-ը դատապարտել է լրագրողի դեմ բռնությունը

ՄԻՊ-ը դատապարտել է լրագրողի դեմ բռնությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը՝ լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ.

Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկություններով սկսվել է քննարկման ընթացակարգ:

Դատապարտելի է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը։

Լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների: Պաշտպանը կրկին շեշտում է, որ լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։

Պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե։