19.04.2018 14:01

Չայկա. Բերեզովսկին Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ կապերի համար կյանքով է հատուցել

Չայկա. Բերեզովսկին Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ կապերի համար կյանքով է հատուցել

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան Դաշնային խորհրդում հայտարարել է, որ գործարար Բորիս Բերեզովսկին 2007 թ. գործել է բրիտանական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ և դրա համար հատուցել է իր կյանքով:

Անգլիական Սոլսբերիում թունավորման կապակցությամբ ռուսաստանյան գերատեսչությունն անդրադարձել է Բրիտանիայում մեկ ուրիշ ռուսաստանցու՝ Ալեքսանդր Լիտվինենկոյի աղմկալի թունավորման գործին, որում նույնպես բրիտանացի քննիչները ռուսաստանյան հետք են հայտնաբերել:

Մինչդեռ Ռուսաստանի գլխավոր դատախազությունն այժմ պնդում է, որ պոլոնիումով Լիտվինենկոյի թունավորմանը մասնակցել է Բորիս Բերեզովսկին ( Լոնդոնում 2013 թ. ռուսաստանցի շնորհազրկված օլիգարխ Բերեզովսկու մահը  նույնպես բրիտանական իշխանությունները կասկածելի են համարում):

Գլխավոր դատախազ Չայկան Դաշնային խորհրդի անդամներին հիշեցրել է, որ ապրիլի 9-ի ճեպազրույցում ռուսաստանցի քննիչները ներկայացրել են փաստաթղթեր, որոնք, իբր, ապացուցում են, որ 2003 թ. Բերեզովսկին Մեծ Բրիտանիայում քաղապաստան է ստացել՝ ներկայացնելով կեղծ տվյալներ, թե Ռուսաստանում իր նկատմամբ մահափորձ է նախապատրաստվում: Այդ կեղծիքը կարող էր բացահայտել ԱԴԾ նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն, ու հենց դրա համար էլ Բերեզովսկին շահագրգռված էր նրա մահով, պնդում են ռուսաստանցի ուժայինները:

Փոխանցում է BBC-ն: