19.04.2018 14:31

Իլոն Մասքը շարունակում է բարձունքներ գրավել

Իլոն Մասքը շարունակում է բարձունքներ գրավել

Իլոն Մասքի ընկերությունը՝ Spacex-ը, հաջողությամբ տիեզերական ուղեծիր է դուրս բերել NASA-ի աստղադիտակը, որը նախատեսված է կյանքի համար պիտանի մոլորակներ գտնել:

TESS աստղադիտակը տեղադրվել է Falcon-9 կրող հրթիռի վրա,  որը մեկնարկել է Քանավերալ հրվանդանի տիեզերակայանից:

TESS-ի գիտական առաքելությունը Երկրից մինչև 300 լուսատարի հեռավորության վրա գտնվող աստղերի հետազոտությունը: Ենթադրվում է, որ նրա վրա TESS-ի 4 լայնանկյուն խցիկ տեղադրելով՝ դրանք կհետազոտեն ավելի քան 200 հազար աստղ:

Նախագծի արժեքը կազմել է 340 մլն դոլար, առաքելությանը մասնակցել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները:

Փոխանցում է euronews-ը: