19.04.2018 14:57

Փոխվարչապետ. Արտակարգ դրության ռեժիմը չի ազդի Թուրքիայում ընտրությունների վրա

Փոխվարչապետ. Արտակարգ դրության ռեժիմը չի ազդի Թուրքիայում ընտրությունների վրա

Թուրքիայում արտահերթ  նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը արտակարգ դրության պայմաններում ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բեքիր Բոզդաղը:

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն 2018 թ. հունիսի 24-ին: Ըստ նրա՝ դա կապված է շտապ կարգով նախագահական կառավարման անցնելու անհրաժեշտության հետ: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թենջանը պահանջել է արտահերթ ընտրությունների առիթով անհապաղ վերացնել արտակարգ դրության ռեժիմը:

«Այն փաստը, որ Թուրքիայում ընտրությունների նախապատրաստությունն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա դրանց վրա»,- Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բոզդաղը:

Թուրքիայում արտակարգ դրություն է մտցվել 2016 թ. հուլիսին հեղաշրջման անհաջող փորձից հետո, երեք ամիս ժամկետով: Կառավարության որոշմամբ և խորհրդարանի համաձայնությամբ՝ այն յոթ անգամ երկարացվել է եռամսյա ժամանակով: Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է ապրիլի 18-ին:

Թուրքիայի ընդդիմությունը, ինչպես նաև ԵՄ մի շարք առաջնորդներ, քննադատել են արտակարգ դրության երկարացումը՝ համարելով, որ դա սպառնում է երկրի քաղաքացիների իրավունքներին և ազատություններին:

Փոխանցում է ria.ru-ն: