20.04.2018 09:15

ՊՍԺ-ն չի կարողացել համաձայնության գալ Անտոնիո Կոնտեի հետ

ՊՍԺ-ն չի կարողացել համաձայնության գալ Անտոնիո Կոնտեի հետ

ՊՍԺ-ի ղեկավարությանը չի հաջողվել համաձայնության գալ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել իտալացու հետ, սակայն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Նշվում է, որ պատճառներից մեկն այն է, որ Կոնտեն ցանկացել է անձամբ ինքը ղեկավարել ակումբի տրանսֆերային քաղաքականությունը, իսկ ֆրանսիական կողմը նման զիջման չի գնացել:

Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 48-ամյա մասնագետը պատրաստվում է հեռանալ «Չելսի»-ից: