20.04.2018 09:45

Իտալական ԶԼՄ-ներ. Մանչինին շուտով կգլխավորի Իտալիայի հավաքականը

Իտալական ԶԼՄ-ներ. Մանչինին շուտով կգլխավորի Իտալիայի հավաքականը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կգլխավորի Իտալիայի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները:

Աղբյուրի փոխանցմամբ, Մանչինին «Սկուադրա աձուրա»-ի ղեկն իր ձեռքը կվերցնի մինչև մայիսի 28-ը կայանալիք Սաուդյան Արաբիայի դեմ ընկերական հանդիպումը:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է նոր մարզչի անունը հրապարակել մինչև մայիսի 20-ը: Մանչինին այդ պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն է: