20.04.2018 10:00

Sport.es. ՊՍԺ-ն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Չավիի թեկնածությունը

Sport.es. ՊՍԺ-ն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Չավիի թեկնածությունը

Ֆրանսիական ՊՍԺ-ն դիտարկում է քաթարական «Ալ Սադդ»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսին որպես գլխավոր մարզիչ թիմ հրավիրելու տարբերակը: Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով ֆրանսիացի լրագրող Ալեքսանդրա Կուպիին:

Աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան ակումբի ղեկավարությունը «Բարսելոնա»-ի լեգենդին տեսնում է թիմի ղեկին և կարծում է, որ Չավին կարող է հաջողությամբ աշխատել ՊՍԺ-ում:

Հաղորդվում է, որ հնարավոր բանակցությունների ժամանակ կարող է օգտակար լինել այն հանգամանքը, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ու Չավին ժամանակին հանդես են եկել նույն ակումբում և լավ հարաբերություններ ունեն: