20.04.2018 10:30

Ադրիանո Գալիանին «Ռոմային» էր երկրպագում

Ադրիանո Գալիանին «Ռոմային» էր երկրպագում

«Յուվենտուսը» արժանի էր հաղթանակի «Ռեալի» հետ խաղում։ Այդ 11-մետրանոցը կասկածելի էր, իսկ Բուֆոնին հեռացնելն անհեթեթ որոշում։ Սա նշանակում է ֆուտբոլի հոգեբանությունը չհասկանալ։ Մի խոսքով այդ մրցավարը․․․»: Մեկնաբանությունն արել է Ադրիանո Գալիանին:

Գալիանին հիմա սենատոր է, բայց դեռ հաճույքով է խոսում ֆուտբոլի մասին։ «Երեկ երեկոյան ընթրում էի Գանդինիի հետ («Ռոմայի» գլխավոր տնօրենը): Մայիսի 2-ին «Օլիմպիկոյում» կդիտեմ հանդիպումը «Լիվերպուլի» հետ։ «Միլանում» անցկացրած երեսունմեկ ու կես տարուց հետո ես մնում եմ «Ռոսսոների», և առաջնությունում մենք մրցակիցներ ենք, բայց միջազգային մրցաշարերում դաշնակիցներ, որովհետև միավոր բերողը բոլորիս համար է բերում։ Սա է մեզ թույլ տալիս չորս իտալական թիմ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում»: Բայց Գալիանին ևս մեկ շարժառիթ ունի «ջալոռոսսիներին» երկրպագելու համար։ 2005 թվականին Ստամբուլում պարտված եզրափակիչը չի մոռացել։ «Այդ խաղից հետո կարելի է պատկերացնել, որ «Լիվերպուլի» երկրպագուն չեմ: Երեք ամիս չեմ քնել, նման բան չէր եղել, որ եզրափակչում պարտվես երեք գոլ խփելուց հետո։ Այնպես որ, առաջ, «Ռոմա»։