20.04.2018 10:45

ՖԻՖԱ-ի խորհրդի անդամը կալանավորվել է կոռուպցիայի կասկածանքով

ՖԻՖԱ-ի խորհրդի անդամը կալանավորվել է կոռուպցիայի կասկածանքով

ՖԻՖԱ-ի խորհրդի անդամ և Ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդերացիայի փոխնախագահ Կոնստանտ Օմարին կալանավորվել է կոռուպցիայի կասկածանքով, հաղորդում է Associated Press-ը։

Գործակալության տեղեկություններով Օմարին կալանավորվել է Կոնգոյի նախագահի կոռուպցիայի հետ պայքարի հատուկ խորհրդականի՝ Բամբիի հրամանով։ Օմարիին կասկածում են այն միջոցների հափշտակման մեջ, որոնք Կոնգոյի կառավարությունը հատկացնում է երկրի ազգային հավաքականի ֆինանսավորմանն ու Աֆրիկա մայրցամաքի մրցաշարերին Կոնգոն ներկայացնող ակումբներին։