20.04.2018 11:42

Եղիսաբեթ II-ը ուզում է որդուն զիջել Ազգերի համագործակցության ղեկավարի պաշտոնը

Եղիսաբեթ II-ը ուզում է որդուն զիջել Ազգերի համագործակցության ղեկավարի պաշտոնը

Բուկինգհեմյան պալատում Ազգերի համագործակցության կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում քննարկվել են տարբեր հարցեր՝ ինչ անել աղբը, ինչպես ապահովել կիբեռանվտանգությունը, նաև՝ ով է լինելու Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ժառանգորդը:

Համագործակցության նոր ղեկավարի հարցն իր ելույթում արծարծել է հենց թագուհին՝ առաջարկելով այդ պաշտոնում նշանակել իր որդուն՝ արքայազն Չարլզին: «Ես անկեղծորեն ուզում եմ, որ Համագործակցությունը շարունակի ապահովել կայունությունն ու ժառանգականությունը հետագա սերունդների համար, և երբևէ որոշում կայացվի, որ Ուելսի արքայազնը կստանձնի այդ կարևոր աշխատանքը, որը 1949 թ. սկսել է իմ հայրը»,- հայտարարել է թագուհին:

Փոխանցում է euronews-ը: