20.04.2018 12:39

«Համընդհանուր մոբիլիզացում»՝ ընդդեմ Մակրոնի բարեփոխումների

«Համընդհանուր մոբիլիզացում»՝ ընդդեմ Մակրոնի բարեփոխումների

Կիսադատարկ կայարաններ, «ուղերթը հետաձգվում է» գրություններ էկրանին, ձանձրացող ուղևորներ ՝ այս պատկերը կարելի է տեսնել յուրաքանչյու շաբաթվա առնվազն երկու օրերին, Ֆրանսիայի ցանկացած քաղաքում:

Ապրիլի սկզբից ապստամբող երկաթուղայինները որոշել են բավարարվել ուղերթերի 70 %-ի հետաձգմամբ և ցուցարարների «համընդհանուր մոբիլիզացում» են հայտարարել:

Հինգշաբթի ամբողջ երկրում 133 ակցիա է գրանցվել: ՆԳՆ-ի տվյալներով՝ դրանց մասնակցել է առնվազն 120 հազար մարդ: Տասնյակ հազարավոր ցուցարարներ անցել են Փարիզի կենտրոնական փողոցներով:

SNCF ազգային երկաթուղային ընկերության աշխատողները հանդես են գալիս ոլորտում կառավարության նախատեսած փոփոխությունների դեմ:

«Ուժը միասնության մեջ է»՝ երկաթուղայինների այս կոչին հետևել են պետծառայողները, հիվանդանոցների, փոստի, ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ուսանողներ: Վերջիններս բողոքում են կառավարության որոշման դեմ՝ բուհ ընդունվելիս մրցակցային ընտրություն մտցնելու վերաբերյալ: Գարնանային քննաշրջանի ամենաթեժ շրջանում ակտիվիստները շրջափակում են համալսարանները:

Բողոքի ցույցերը թափ են հավաքում, սակայն Էմանուել Մակրոնն անդրդվելի է: Նախոօրեին նա հայտարարել է, որ «իրենց պլաններն իրականացնելու համար իշխանությունները մտադիր են գնալ մինչև վերջ»:

Փոխանցում է euronews-ը: