20.04.2018 12:53

Քաղաքացիական հագուստով անձանց գործողությունների համար պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը

Քաղաքացիական հագուստով անձանց գործողությունների համար պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը

Առավոտից Երեւանի փողոցներում տեղի ունեցող երթերն ուղեկցվում են ձերբակալություններով նաեւ: Երթի մասնակիցները հայտարարում են, որ հիմնականում բերման ենթարկողները քաղաքացիական հագուստով անձինք են:

Ոստիկանությունը վերջապես խոստովանել է, որ այդ իրենք են քաղաքացիական հագուստով. «հայտարարում ենք, որ քաղաքացիական հագուստով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը»: