20.04.2018 13:13

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը երեւանյան իրադարձությունների մասին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը երեւանյան իրադարձությունների մասին

ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների ու մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սյոլրուն Գիսլադյոտիրը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների իրավունքը Հայաստանում, մինչ բողոքի ցույցերը շարունակվում են:

«Բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն խաղաղ հավաքների միջոցով արտահայտել իրենց կարծիքը», - ասել է ԺՀՄԻԳ տնօրենը: - «Իրավապահները ոչ միայն պետք է ձեռնպահ մնան խաղաղ հավաքների իրավունքին խոչընդոտելուց, բայց նաև պարտավոր են ապահովել այդ իրավունքի իրացումը: Սա ներառում է հավաքի մասնակիցների պաշտպանությունը ցանկացած միջամտությունից, այդ թվում սադրիչներից և հակացուցարարներից»:

Ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները ընդդիմությանը երկխոսության կոչ են արել, Գիսլադյոտիրը մտահոգություն է հայտնել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում անչափահասների նկատմամբ «անհամաչափ ուժի» գործադրման մասին տեղեկությունների կապակցությամբ:

«Իշխանությունները պետք է այնպես անեն, որ հասարակական կարգը պահպանելուն ուղղված քայլերը համապատասխանում են օրենքի տառին, անհրաժեշտ են և համարժեք, և ուղղված չեն իրենց ընդդիմախոսներին լռեցնելուն», - նաև ասել է ԺՀՄԻԳ տնօրենը:

Փոխանցում է «Ազատությունը»: