20.04.2018 13:53

Իրաքի օդուժը սկսել է ռմբակոծել ԻՊ դիրքերը Սիրիայում

Իրաքի օդուժը սկսել է ռմբակոծել ԻՊ դիրքերը Սիրիայում

Իրաքի ռազմաօդային ուժերը Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին, ասվում է երկրի վարչապետ Հայդեր Աբադիի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հարվածները հասցվում են Սիրիայի և Իրաքի միջև սահմանի իրաքյան կողմից: Գրոհը ձեռնարկվել է վարչապետ Աբադիի հրամանով՝ «Իրաքի տարածությանը գրոհայինների կողմից սպառնացող վտանգի» կապակցությամբ:

Reuters գործակալությունը, հղում անելով Իրաքի բանակի անանուն ներկայացուցչի, հաղորդել է, որ հարվածներ հասցնելու համար օգտագործվել են F-16 կործանիչներ: Գործակալության աղբյուրը նաև հաղորդել է, որ ռազմական գործողությունն անցկացվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության համակարգմամբ:

Փոխանցում է BBC-ն: