20.04.2018 21:00

ՀԺԿ. Վստահ ենք, որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով

ՀԺԿ. Վստահ ենք, որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով

Հայաստանի ժողովրդական կուսակցությունն (ՀԺԿ) աջակցում է  Երեւանում եւ հանրապետության ողջ տարածքով մեկ տեղի ունեցող խաղաղ ցույցերի մասնակիցներին:

Սա պայքար է հանուն մեր երկրի ժողովրդավարացման, արժանապատիվ կյանքի եւ հուսալի ապագայի: Հայաստանը չի կարող զարգանալ քանի դեռ իշխանությունը յուրացվում Է եւ ծառայեցվում է մի խումբ մարդկանց հարստացմանը: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:

Հիացմունք է առաջացնում մեր երիտասարդությունը, որը պայքարի առաջին շարքում է:

Մենք վստահ ենք, որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով: