21.04.2018 09:00

Պաշտոնական. Արսեն Վենգերն ամռանը կլքի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը

Պաշտոնական. Արսեն Վենգերն ամռանը կլքի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Այս մասին հայտնել է անձամբ ֆրանսիացի մասնագետը՝ հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ:

«Մանրակրկիտ մտորումներից և ակումբի հետ երկարատև քննարկումներից հետ զգացի, որ եկել է «Արսենալ»-ից հեռանալու պահը՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Շնորհակալ եմ, որ պատիվ եմ ունեցել երկար ու հիշարժան տարիներ ծառայել այս ակումբին: Աշխատել եմ նվիրվածությամբ ու անկեղծությամբ»,- ասել է Վենգերը:

Նշենք, որ 68-ամյա մասնագետը «զինագործներ»-ի ղեկն իր ձեռքում պահում է 1996 թվականից սկսած՝ ավելի քան 21 տարի: «Արսենալ»-ի հետ Վենգերը նվաճել է 17 տիտղոս՝ 3 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04):