21.04.2018 09:15

Յուպ Հայնկեսը՝ Մանուել Նոյերի վերադարձի մասին

Յուպ Հայնկեսը՝ Մանուել Նոյերի վերադարձի մասին

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերի վերադարձի մասին: Հիշեցնենք, որ գերմանացին երկար ժամանակ է ինչ ապաքինվում է վնասվածքից:

«Կարծում եմ՝ Նոյերի մեկնարկային կազմ վերադառնալու մասին խոսելը դեռ շուտ է: Կարևորն այն է, որ ակումբի անձնակազմի շնորհիվ Մանուելը կարողացավ ապաքինվել: Դա էր մեր գլխավոր նպատակը»-Հայնկեսի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն: